Արմինֆո.Հանրային նշանակության տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը, կանաչ տարածքները պետք է կանաչապատվեն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից Օպերայի և բալետի թատրոնի հարակից սրճարանների ապամոնտաժմանը ։
Վարչապետն ընդգծել է, որ լիովին աջակցում է քաղաքապետարանի գործողություններին, և հետագայում այդ գործընթացը պետք է շարունակվի, ու հանրային նշանակության բոլոր տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը: <Մենք բոլորս գիտենք, թե ինչպես են վարձակալվել այդ սրճարանները, թե ով և ինչպես է ստացել այդ տարածքները, ինչպես են նրանք աշխատել: Անկախ այն բանից, թե ում են պատկանում այս և մյուս սրճարանները, նույնիսկ եթե դա լինի իմ բարեկամը, եթե դրանք անօրինական են, պետք է ապամոնտաժվեն>, - հայտարարել Է վարչապետը ։