Արմինֆո. Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: