Արմինֆո.Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է աջակցել Օլեքսանդր Բուխտատոգի սպանության գործով հետաքննությանը։ Ադս մասին ասված է դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
«Մամուլից ցավով տեղեկացանք Ուկրաինայի քաղաքացի Օլեքսանդր Բուխտատոգի ողբերգական եւ ցնցող մահվան եւ դրանում Հայաստանի քաղաքացիների հնարավոր ներգրավվածության մասին: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Օլեքսանդրի ընտանիքին և մերձավորներին և վճռականորեն դատապարտում է ցանկացած բռնություն:
Վստահություն ենք հայտնում, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները հանցագործության բազմակողմանի եւ օբյեկտիվ հետաքննություն կանցկացնեն, եւ մեղավորները կգտնվեն եւ պատիժ կկրեն օրենքին համապատասխան՚, - ասված Է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Կիեւում ձերբակալվել էր Հայաստանի քաղաքացի, որը կասկածվում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակցի վրա հարձակմնա համար։ Դատախազությունից հայտնել են, որ Հայաստանի 25-ամյա քաղաքացին կալանավորվել է 60 օրով։