Արմինֆո.Մինչ օրս Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքից, չեն կարողանում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին։ Այդ մասին ասվում է «Սասնա Ծռերե արցախյան կուսակցության Քարտուղարության հայտարարության մեջ:
<ՀՀ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ 2018 թ. կազմակերպված քննարկումների ժամանակ «Սասնա Ծռերե համահայկական շարժումը համակարգող «Սասնա Ծռերե համահայկական կուսակցությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ, որտեղ գլխավորների թվում ներառել էր Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների ներդրումը:
Հայտնի պատճառներով այդ բարեփոխումներն առկախվեցին, սակայն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը շարունակում է առանցքային լինել «Սասնա Ծռերե համահայկական շարժման օրակարգում:
«Սասնա Ծռերե արցախյան կուսակցությունը, որպես Շարժման արցախյան բաղադրիչ, օրեր առաջ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու նպատակով նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԿԸՀ-ին:
Դիմումում նշվում է, որ Արցախում հաշվառված և դիմումն ստորագրող ՀՀ քաղաքացիները, իրենց ընտրական իրավունքի իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունից և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով և «Հանրաքվեի մասինե ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և ՀՀ հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու համար, այդ թվում՝ ա) իրենց սահմանված կարգով ընդգրկել ՀՀ ընտրողների ռեգիստրում, բ) սահմանված կարգով Արցախում ձևավորել ընտրական տարածքներ և ընտրական տեղամասեր, ինչպես նաև կազմավորել համապատասխան ընտրական հանձնաժողովներ>,- նշվում է հայտարարության մեջ: