Արմինֆո. Այս տարի Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման և ավելի ուշ խորհրդարանական ընտրություններում ստամբուլահայերը կարող են երես թեքել Էրդողանի կուսակցությունից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: Դրանց կմասնակցի 13 քաղաքական ուժ:
Խորհրդարանական ընտրությունների անցկացումը նախատեսված է այս տարվա աշնանը։ Թուրքիայում հիմնականում Ստամբուլում, բնակվում է մոտ 70 հազար հայ ։
<Ավանդաբար մեր հայրենակիցների ձայները բաշխվում են գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցության (AKP) և քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) միջև։ Սակայն, հաշվի առնելով, որ այս անգամ AKP - ն, ըստ ամենայնի, կրկին ընտրություններին կմասնակցի Ազգայնական շարժում կուսակցության հետ կոալիցիայով,
հայերը, ամենայն հավանականությամբ, չեն քվեարկի պանթյուրքիստների օգտին>, - ընդգծել է նա ։
Ընդ որում, թուրքագետի կանխատեսմամբ, տեղական ինքնակառավարման ընտրությունները Էրդողանի AKP-ին անակնկալ չեն մատուցի. դրանց արդյունքները իշխող կուսակցության օգտին միանգամայն կանխատեսելի են: Ավելին, ամենայն հավանականությամբ, հենց դրանք հիմք կդնեն այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ միտումներին։
Դրա հետ մեկտեղ, նրա կանխատեսումներով, եթե Ստամբուլում ընտրությունների արդյունքները կանխորոշված են AKP թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին, Անկարայում իշխող կոալիցիան և Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կոշտ պայքարի մեջ կմտնեն <Լավ կուսակցության> հետ: Քրդաբնակ շրջաններում, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ կհաղթի քրդամետ <Ժողովուրդների ժողովրդավարություն> կուսակցություն: