Արմինֆո.էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։
Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբե հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցն այն մասին որ ազգային պատկանելիության պատճառով չի կարող գալ Հայաստան:
<Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը:
Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։
Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար>,- հայտարարել է Նաղդալյանը: