Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մշակել է քաղաքի կանաչապատման լայնածավալ ծրագրեր ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ։
Նրա խոսքով՝ այժմ իրականացվում է Օղակաձև զբոսայգու գույքագրման գործընթացը, և ուսումնասիրվում են հետագա գործողությունների իրավական հիմքերը ։ Միաժամանակ նա հայտնել է, որ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մոտ գտնվող բոլոր սրճարաններն ապամոնտաժվելու են:
Անդրադառնալով Երեւանի մյուս կանաչ տարածքների վերականգնման հետագա աշխատանքներին, օրինակ, «Հաղթանակ՚ զբոսայգուն, որի մի մասը կառուցապատվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոշոր գործարարների առանձնատներով, Կարապետյանը նկատել է, որ այդ կառույցները գրանցված են որպես դրանց տերերի սեփականություն: Նրա խոսքով՝ «Հաղթանակ՚ զբոսայգու կանաչապատումն սկսելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ կլինի գնել այնտեղ կառուցված առանձնատները, իսկ քաղաքն առայժմ նման միջոցներ չունի: «Սեփականության իրավունքը իրավական պետության հիմքերից մեկն է՚, - նկատել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը: