Արմինֆո.<Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը>: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարության մեջ:
<Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը>,- ասել է նա:
Նշենք, որ այսօր մայրաքաղաքում շարունակվել են Օպերայի և բալետի թատրոնի մոտ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաները. ակցիայի 16 մասնակից բերման է ենթարկվել ։
Չնայած դրան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն ՝ պարզաբանելով, որ քանդման տակ երկու օբյեկտ կա, որոնք գտնվում են Թատերական հրապարակի <առաջին գծում> (<Ջազվե> և <Ատլանտա>): Նա հայտարարել է, որ չի հասկանում ցուցարարների արձագանքը, քանի որ ապամոնտաժման մասին հայտարարվել էր մեկ ամիս առաջ, և սրճարանի տերերը տեղեկացվել են նախատեսված աշխատանքների մասին ։ Ինչ վերաբերում է <Մեղեդի> սրճարանին, այն չի քանդվի, վստահեցրել է Մնացականյանը: <<Շոկոլադնիցա> սրճարանի հետ կապված՝ դատաքննություն է ընթանում, բայց հետագայում այդ սրճարանը նույնպես քանդվելու է>, - ասել է Մնացականյանը ՝ վստահեցնելով, որ ապամոնտաժման աշխատանքները հենց որ ավարտվեն, Երևանի քաղաքապետարանն անմիջապես ձեռնամուխ կլինի այդ տարածքների կանաչապատման աշխատանքներին ՝ նշելով, որ այդ աշխատանքների իրականացման համար հրավիրվել է հոլանդացի լանդշաֆտային դիզայներ ։