Արմինֆո.ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում հավանության է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասինե ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ. մայիսի 1-ը: