Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայտարարվում է Հայաստանի նոր օրհներգի տեքստի մրցույթ: Այդ մասին նա ասել է Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով:
Նա նշել է, որ ՀՀ-ում ավելի կարևոր խնդիրներ կան, <բայց միշտ ունենալու ենք խնդիրներ, որոնք լինելու են էլ ավելի կարևոր>: Նշենք, որ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթին մասնակցելու հայտեր կարելի է ուղարկել՝ Բաղրամայն 19՝ ԱԺ Ա․Սիմոնյանի գրասենակ, Զարոբյան 3՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան [email protected] հասցեներով: Սիմոնյանը հրապարակել է նաև աշխատանքային խմբի կազմը /համալրվող/՝1․ Դանիել Երաժիշտ Դիրիժոր, երաժշտագետ; 2․ Տեր Ասողիկ Հոգևորական, Մայր Աթոռ;3․ Արամ Սաթյան Կոմպոզիտորների միության նախագահ;4․ Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահի տեղակալ; 5․ Էդվարդ Միլիտոնյան Գրողների միության նախագահ; 6․ Նիկոլայ Կոստանդյան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն; 7 Արմինե Գրիգորյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն:8․Հենրիկ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր 9․ Ֆելիքս Բախչինյան գրականագետ; 10․ Դավիթ Գյուրջինյան Լեզվի պետական կոմիտեի նախագահ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ