Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019 15:06
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Հայաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարներին կարող է իրականություն հաղորդել միայն Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումը

Կանխատեսում. Հայաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարներին կարող է իրականություն հաղորդել միայն Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումը

Արմինֆո. Միայն Ղարաբաղի հանձնումը կարող է իրականություն հաղորդել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել  ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

 

<Կարող եմ ասել, որ այսօր հենց դրան են ձգտում հասնել ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Այդ տեսակետից շատ կարևոր է հասկանալ, որ դե ֆակտո անկախ պետությունների քարտեզից ԼՂՀ տեսականորեն անհետացման դեպքում նույնիսկ ռուսական ռազմակայաններ Ադրբեջանում չեն հայտնվի: Այնտեղ արդեն գտնվում են թուրք զինվորականները: Եվ դա չնայած այն բանին, որ դա արգելված է հանրապետության Սահմանադրությամբ: Եվ, իհարկե, Բաքուն չի ցանկանա իր տարածքում տեղակայել մեր զինվորականներին՝ շատ լավ հասկանալով, թե ինչպես դա կանդրադառնա Արևմուտքի հետ վերջինիս հարաբերությունների վրա>,- ընդգծել է նա:

 

Այս առումով փորձագետը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը դիտարկում է՝ որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի բացառիկ կարևորության ֆորպոստ: Ըստ նրա, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմակայանները չեն կարողանա փոխարինել Գյումրիի ռազմակայանը՝ իր լուրջ ավիացիոն բաղադրիչով: 102-րդ ռուսական ռազմակայանը, Եվսեևի կարծիքով, ունիկալ է նաև Թուրքիայի տարածաշրջանային ամբիցիաները զսպելու իր կարողությամբ: 

 

Թուրքիային զսպման հզոր գործոնից բացի, 102-րդ ռազմակայանը ողջ տարածաշրջանի վրա ազդելու, Հայաստանին սպառազինությունների մատակարարումների, հանրապետության տարածքում զորավարժությունների անցկացման, տարածաշրջանի երկրների վրա ազդելու արմատական իսլամիստների փորձերի զսպման հնարավորություն է տալիս Ռուսաստանին: Հետևաբար, ըստ նրա, Հայաստանից ռազմակայանի դուրսբերումը կհանգեցնի Հարավային Կովկասի վրա Մոսկվայի ազդեցության կտրուկ նվազման, ինչը կարող է Հյուսիսային Կովկասում ՌԴ սուբհեկտների անվտանգությանը սպառնալիք պարունակել:

 

102-րդ ռազմակայանի դուրսբերումը, ըստ փորձագետի, ձեռնտու չէ նաև Հայաստանին ու Արցախին, քանի որ Հայաստանի վրա Թուրքիայի ազդեցության զգալի ավելացման պայմաններում Ադրբեջանը լիովին կարող է Արցախի  բոլոր տարածքները գրավելու փորձ անել: Եվսեևի կանխատեսմամբ, այդ դեպքում կարելի է սադրանքներ սպասել հայ-թուրքական սահմանին՝ Նախիջևանի կողմից, որտեղ արդեն կան թուրք զինվորականներ: Հենք Նախիջևանը կարող է օժանդակ հենակետ հանդիսանալ Ադրբեջանի համար Հայաստանի հետ Ղարաբաղի համար պատերազմ սկսելու համար:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Vagharshak Sevulyan
He is right, Armenia should never attempt to join Nato, very big mistake, Nato has no mean anymore, Nato is finish , Armenia be wise never leave Russia how bad they are, stay with same course , maybe streantene the relations further. Be on Russia and Iranian side, be honest with these two countries , be loyal , they are going to help, I am feeling that, LONG LIVE ARMENIA AND ARTSAKH .

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի