Արմինֆո. Միայն Ղարաբաղի հանձնումը կարող է իրականություն հաղորդել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
<Կարող եմ ասել, որ այսօր հենց դրան են ձգտում հասնել ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Այդ տեսակետից շատ կարևոր է հասկանալ, որ դե ֆակտո անկախ պետությունների քարտեզից ԼՂՀ տեսականորեն անհետացման դեպքում նույնիսկ ռուսական ռազմակայաններ Ադրբեջանում չեն հայտնվի: Այնտեղ արդեն գտնվում են թուրք զինվորականները: Եվ դա չնայած այն բանին, որ դա արգելված է հանրապետության Սահմանադրությամբ: Եվ, իհարկե, Բաքուն չի ցանկանա իր տարածքում տեղակայել մեր զինվորականներին՝ շատ լավ հասկանալով, թե ինչպես դա կանդրադառնա Արևմուտքի հետ վերջինիս հարաբերությունների վրա>,- ընդգծել է նա:
Այս առումով փորձագետը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը դիտարկում է՝ որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի բացառիկ կարևորության ֆորպոստ: Ըստ նրա, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմակայանները չեն կարողանա փոխարինել Գյումրիի ռազմակայանը՝ իր լուրջ ավիացիոն բաղադրիչով: 102-րդ ռուսական ռազմակայանը, Եվսեևի կարծիքով, ունիկալ է նաև Թուրքիայի տարածաշրջանային ամբիցիաները զսպելու իր կարողությամբ:
Թուրքիային զսպման հզոր գործոնից բացի, 102-րդ ռազմակայանը ողջ տարածաշրջանի վրա ազդելու, Հայաստանին սպառազինությունների մատակարարումների, հանրապետության տարածքում զորավարժությունների անցկացման, տարածաշրջանի երկրների վրա ազդելու արմատական իսլամիստների փորձերի զսպման հնարավորություն է տալիս Ռուսաստանին: Հետևաբար, ըստ նրա, Հայաստանից ռազմակայանի դուրսբերումը կհանգեցնի Հարավային Կովկասի վրա Մոսկվայի ազդեցության կտրուկ նվազման, ինչը կարող է Հյուսիսային Կովկասում ՌԴ սուբհեկտների անվտանգությանը սպառնալիք պարունակել:
102-րդ ռազմակայանի դուրսբերումը, ըստ փորձագետի, ձեռնտու չէ նաև Հայաստանին ու Արցախին, քանի որ Հայաստանի վրա Թուրքիայի ազդեցության զգալի ավելացման պայմաններում Ադրբեջանը լիովին կարող է Արցախի բոլոր տարածքները գրավելու փորձ անել: Եվսեևի կանխատեսմամբ, այդ դեպքում կարելի է սադրանքներ սպասել հայ-թուրքական սահմանին՝ Նախիջևանի կողմից, որտեղ արդեն կան թուրք զինվորականներ: Հենք Նախիջևանը կարող է օժանդակ հենակետ հանդիսանալ Ադրբեջանի համար Հայաստանի հետ Ղարաբաղի համար պատերազմ սկսելու համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ