Արմինֆո.Սիրիայում Հայաստանի զորակազմի ներկայության առնչությամբ ԱՄՆ-ից նոր հայտարարություն կամ գործողություն ակնկալելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
«Վերլուծելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը` կարելի է հետևություն անել, որ այն հիմնված է ազգային անվտանգությանն գծով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի անձնական կարծիքի վրա, և, հետևաբար, Երևանին հղված դիվանագիտական ուղերձ, գործնականում, չի ներառում: Հայ զինվորականներին Սիրիա ուղարկելը առաջացրել է որոշակի բարդություններ, սակայն` ոչ ԱՄՆ նկատմամբ խնդիրներ: Համենայն դեպս, այդ մասին է խոսում օրերս Հայաստանի նոր կառավարությանն ԱՄՆ Կոնգրեսի արտահայտած հզոր աջակցությունը՚, - համոզված է վերլուծաբանը:
Փետրվարի 13-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը չի պաշտպանում ոչ ռազմական, ոչ մարդասիրական համագործակցությունը Սիրիայի բանակի հետ: Ընդ որում, Պետդեպարտամենտն ըմբռնումով է վերաբերվում Սիրիայում առկա իրավիճակին արձագանքելու այլ երկրների ձգտումը և կիսում է Մերձավոր արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության առնչությամբ մտահոգությունը:
Այդ լույսի ներքո` Կիրակոսյանը Սիրիա հայ մասնագետներ ուղարկելուն Վաշինգտոնի բավականին ագրեսիվ արձագանքը դիտարկում է որպես` ոչ թե Երևանին, այլ, ավելի շուտ, Մոսկվային և, նույնիսկ, Իրանին հասցեագրված: Նրա գնահատմամբ, այդ հայտարարությամբ ԱՄՆ հերթական անգամ արտահայտել է, ընդհանուր առմամբ, Սիրիայի և, մասնավորապես, Բաշար Ասադի նկատմամբ իր անհաշտվողական դիրքորոշումը: Այդ ֆոնին, վերլուծաբանի գնահատմամբ, Մոսկվան ձգտում է Սիրիայում հայ զինվորականների ավելի խորը և լայն ներկայության: Սակայն Երևանի համար արդեն գոյություն ունեցող մարդասիրական մակարդակը բավականինն ծանրակշիռ փոխզիջում է: «Այդ լույսի ներքո` հայ զինվորականները պետք է դրսևորեն ծայրահեղ աստիճանի զգուշություն` Մոսկվայի կողմից նախաձեռնված որևէ մարտական գործողության մասնակցելուց խուսափելու նպատակով: Հետևաբար, Սիրիայում հայկական առաքելության մարդասիրական բնույթի վերաբերյալ Երևանից հղված հստակ ուղերձները չափազանց կարևոր են՚, - ամփոփել է վերլուծաբանը:
Փետրվարի 14-ին Հայաստանի պաշտպաննության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հայտարարել է, որ Սիրիայում մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքին համապատասխան: «Կան որոշակի աշխարհաքաղաքական հակասություններ, սակայն Սիրիայի ժողովրդին աջակցելը, որի մասն է հայ համայնքը, անհրաժեշտ է: Այդ թեման չի կարող շահարկման առիթ լինել՚, - ընդգծել է նախարարը: