Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այս առավոտ ժամանել է Հայաստան։
Ինչպես հաղորդել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը, կաթողիկոսը Հայաստանում կմնա երեք օր: Նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։