Արմինֆո. Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ում:
Անօդաչու թռչող սարքերն ունեն թռիչքային և հետախուզական լայն հնարավորություններ, դրանք կփոխարինի նախորդներին, որենք լավ են դրսևորել իրենց քարտեզագրական և հետախուզական նպատակներով կիրառվելիս։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նոր սերնդի անօդաչու թռչող սարքի, այդ թվում՝կամիկաձեի, նախագծման ուղղությամբ, որոնք, մասնագետների հավաստմամբ, թռիչքատեխնիկական բնութագրերով ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության հայտնի մշակումներին։