Արմինֆո.Սահմանափակ զորակազմ ուղարկելով Սիրիա` Հայաստանն,իրոք, էպիկական արարք է կատարել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայնտել «Ղարաբաղ՚ կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:
«Համոզված եմ, որ մենք պետք է ուժերիս ներածին չափով օգնենք մեր բարեկամ Սիրիային: Եվ չմոռանանք, որ հենց Ներկայիս նախագահ Բաշար Ասադի հայրը` Հաֆեզ Ասադը, 90-ականների սկզբին Թուրքիայի տարածքով 6 հազար տոննա հաց ուղարկեց Հայաստան: Եվ դա այն ժամանակ, երբ Հայաստանում ընդհանրապես հաց չկար: Էլ չեմ խոսում թուրքերի գործած ցեղասպանության տարիներին սիրիացիների կողմից մեր ժողովրդին ցույց տված աջակցության մասին՚, - նշել է նա:
Այդուհանդերձ, Հայաստանի ղեկավարության էպիկական արարքը, Մանուչարյանի գնահատմամբ, պայմանավորված է ոչ թե Սիրիային, ալ Ռուսաստանին տրամադրված աջակցությամբ: Հենց այն Ռուսաստանին, որը վերջին 30 տարիներին ապարդյուն դաշնակիցներ է փնտրում աշխարհում և հետխորհրդային տարածքում` մասնավորապես: Իր արարքով Երևանը, վերլուծաբանի կարծիքով, իսկական դաշնակցի վարմունք դրսևորեց: «Եվ ուրիշ այդպիսի դաշնակից Ռուսաստանը չունի: ՀԱՊԿ-ը կա, իսկ դաշնակիցներ` ոչ՚, - ընդգծել է նա:
Սակայն, ի պատասխան այդ ամենի, Մանուչարյանի կարծիքով, Ռուսաստանի հակառակորդների կողմից ֆինանսավորվող ռուսական գործիչները վաքխանալիա ծավալեցին նախորդ տարվա նոյեմբերի արխիվներից կորզած տեղեկատվության շուրջ: Դա արվել է միակ նպատակով. անմիջապես ռուս ժողովրդի շրջանում ոչնչացնել այն միտքը, որ ինքը կարող է ունենալ դաշնակիցներ, զուգահեռաբար ներշնչելով, որ ռուս ժողովուրդը կարող է ունենալ միայն թշնամիներ:
2019 թվականի փետրվարի 12-ին RussiaToday հրապարակել է տեղեկատվություն 2018 թվականի նոյեմբերի 3-ին Երևանում CampCamp սեմինարի մասին: Այդ նույն օրը RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ռուսայան առաջին հեռուստաալիքի եթերից հայտարարել է, որ Փարիզի քաղաքացիական կենտրոնի կազմակերպած սեմինարը ֆինանսավորվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից` «Ռուսաստանի կողմնակիցների դեմ պայքարի մասին օրենքի՚ համաձայն: ԱՄՆ Կոնգրեսը ֆինանսավորում է նաև Հայաստանում դրսից կառավարող «հեղափոխականներին՚` Ռուսաստանի կողմնակիցների դեմ պայքարի համար՚, - հայտարարել է Սիմոնյանը: Ինչից հետո ռուսական ԶԼՄ-ներում ծավալվեց Հայաստանի դեմ հերթական քարոզարշավը: