Արմինֆո.Նախկին քրեաօլիգարխիկ համակարգին վերադարձ չի լինի, փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը:
Նրա խոսքով, դեկտեմբերի 9-ին կայացած խորհդրարանական ընտրություններն աննախադեպ էին անկախ Հայաստանի պատմության մեջ, ինչի վկայությունը միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների գնահատականներն էին: Ընտրությունները, վարչապետի խոսքով, թափանցիկ, ազատ, ժողովրդավարական և մրցակցային էին: <Այդ ընտրությունները բացառիկ էին նաև այն պատճառով, որ արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում: Հետևաբար՝ ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և կառավարություն>,- ասել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ այդ ընտրություններով Հայաստանում ավարտվեց <թավշյա հեղափոխության> փուլը, և երկրում կատարված փոփոխությունները դարձան անշրջելի: Բայց դա, ինչպես ընդգծել է կառավարության ղեկավարը, չի նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգը անթերի է, և լուրջ բարեփոխումների կարիք չունի։ <Կառավարության խնդիրը պետությունը քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից ազատելը կլինի>, - նշել է Փաշինյանը։