Արմինֆո. Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում:
«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում՚, - գրել է վարչապետը:
Հավելենք, որ Սփյուռքի նախարարությունն այն գերատեսչությունների թվում է, որոնք նախատեսվում է լուծարել Հայաստանի կառավարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակում: