Արմինֆո.Արդշինբանկը խնայում է իր հաճախորդների ժամանակը և առաջարկում միջազգային բանկային փոխանցումների նորագույն տարբերակ` Card2Card ծառայությունը: Ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումները հասանելի են դառնում առանց Բանկ այցելելու, թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս, ընդ որում 24/7 ռեժիմով:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Արդշինբանկի կայք, Card2Card ծառայության պատուհանում լրացնել անհրաժեշտ դաշտերը և կատարել փոխանցումը։ Գումարը մուտքագրվում է ստացողի քարտին և հասանելի է դառնում հաշված րոպեների ընթացքում աշխարհի ցանկացած կետում: Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: Ծառայությունը հասանելի է Arca, Visa և Mastercard քարտերի միջոցով, բացառապես 3D Secure անվտանգության համակարգի կիրառմամբ:
Card2Card ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝ https://goo.gl/iLtRCg կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին: