Արմինֆո. Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը գտնվում է <Նաիրի> բժշկական կենտրոնում, որտեղ հետազոտություն է անցնում:
Գրիգորյանի պաշտպանությունը նշում է նրա մոտ բազմաթիվ հիվանդությունների առկայության մասին, որոնք անհամատեղելի են նախկին պատգամավորի կալանքի տակ գտվելու հետ: Դատարանը որոշում է կայացրել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ, ով մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ: