Արմինֆո.Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն հնարավոր անվամբ նոր նախարարության առաջնային ուղությունները, որը կգա փոխարինելու Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը, կլինեն բարձր տեխնոլոգիաների ոլորտը, թվայնացումը, ռազմական արդյունաբերությունը:
Փետրվարի 8-ին կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողներին հաղորդել է գերատեսչության ղեկավար Հակոբ Արշակյանը: Նրա ասելով, նախարարության անվանումը նախնական է և քննարկումներ ընթացքում կարող է վերանայվել:
Հիշեցնենք, որ կառավարության ձևավորումն ավարտվել է, և 12 նախարարներն արդեն նշանակվել են: Այսօր կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացել հնգամյա ծրագիրը, որն այսօր իսկ ներկայացվելու է ԱԺ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելով, ավելի ուշ օրենսդիր մարմին կներկայացվի կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: