Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի իր դիվանագիտական առաքելության իրականացմանը: Այկդ մասին տեղեկացնում է
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Աղբյուրի համաձայն, ANCA-ի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ: <Մենք ոգևորված էինք դեսպան Թրեյսիի հետ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման առնչությամբ կառուցողական քննարկումներով, և անհամբերությամբ սպասում ենք դեսպանի և նրա թիմի հետ աշխատելուն՝ առաջ մղելու մեր ընդհանուր նպատակները>, - ասել է ANKA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։