Արմինֆո. Ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող <Լապտերիկ> մանկապարտեզի տնօրեն Գայանե Հ.-ն: Նա մեղադրվում է մանկապարտեզի 120 երեխաներին պետության կողմից տրամադրվող սնունդը յուրացնելու մեջ:
Սնունդը տեղափոխվել է նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Քննիչները նաև պարզել են, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ ԶԼՄ-ների համաձայն՝ նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի մնացած անդամներն էլ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում։