Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը:
Երկրորդ նախագահի պաշտպանները դատարանի որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում: Դատարանը նույնիսկ չի քննել Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը: Քոչարյանի պաշտպաններն այս փաստը կարող են բողոքարկել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հայցում շեշտադրում կարվի նաև Քոչարյանի նկատմամբ, փաստաբանների բնորոշմամբ, քաղաքական հետապնդման վրա:
Փաստաբան Արամ Օրբելյանն ընդգծել է, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում ՀՔԾ պետի և ԱԱԾ ղեկավարի խոսակցության գաղտնալսման հրապարակումից հետո, որում խոսվում է ԱԱԾ ղեկավարի կողմից Քոչարյանի գործով դատավորին հրահանգների մասԻն, այդ պաշտոնատար անձինք կհեռացվեին աշխատանքից: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ: