Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շրջանակում: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը: «Տվյալ պահին ես չեմ կարող այլ մանրամասներ հաղորդել՚ - ընդգծել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Սեյրան Օհանյանն զբաղեցրել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը: