Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին` շնորհավորելով ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը
Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները զգալի փորձ են ձեռք բերել տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության ոլորտում:
«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Սա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», - ասվում է հեռագրի տեքստգում:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի յոթերորդ գումարման խորհրդարանի նիստի առաջին օրը երկրի վարչապետ նշանակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: