Արմինֆո. Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: «ՀՀ ԱԺ կանոնակարգե սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են:
Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին շնորհավորանքի եւ ողջույնի խոսք է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: <Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ:
Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների: Բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ միայն, որ հուզում է մեր ժողովրդին: Մեր երկրի առջև ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման և մեր շեն, հուսալի ապագայի կերտման>,- ասել է նա:
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել և ուղերձ է հղել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. «Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսևորումների տարի: եկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ, հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու «թավշյա հեղափոխությանե գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան: Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական կյանքին: Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետությունե: Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարևորագույն սկզբունք-նպատակ. նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեք իրականացված, նպատակ, որին պետք է ձգտել մշտապես կատարելագործելով և անցնելով երկար ճանապարհով: Այսպիսով, Նոր Հայաստանը կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում և տարբեր մակարդակներով: Առաջնային հարց է մնում Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը: Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքները և ազատություններն պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարևորագույն բաղկացուցիչ մասը>,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ներկայացված կլինի 132 պատգամավոր: <Իմ քայլը> դաշինքն ունի 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 մանդատ և <Լուսավոր Հայաստանը>՝ 18 մանդատ: