Արմինֆո.<Անցումային արդարադատություն> տերմինի քաղաքական գինը շատ բարձր է: Այնպիսի գործողություն, ինչպիսին <անցումային արդարադատությունն է>, կիրառվում է երկրներում, որտեղ սպառված են մնացած բոլոր հնարավորությունները, և այնտեղ, որտեղ նույնիսկ եթե իշխանության է եկել ուժ, որն ունի հանցագործությունները հետաքննելու քաղաքական կամք, հասարակությունն ինքը պատրաստ չէ դրան:
Այդ մասին հունվարի 10-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <Ընդդեմ իրավական կամայականության> հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նա նշել է, որ մեզ մոտ չկա նման իրավիճակ: <Այսօր իշխանության է եկել քաղաքական ուժ, որը լի է բոլոր հանցագործությունները բացահայտելու վճռականությամբ, այդ թվում՝ կոռուպցիան և տնտեսական հանցագործությունները: Բացի այդ, հասարակությունն ամբողջովին լեգիտիմացրել է այդ իշխանությունը, որի ձեռքում կենտրոնացած է ինչպես օրենսդիր, այնպես էլ՝ գործադիր իշխանությունը: Եվ, ցավոք, դատական իշխանությունն իներցիայով պատրաստ է կատարել նոր իշխանության այս կամ այն հրահանգը, ըստ որում՝ ամբիոնից բարձրաձայնվող>,- ընդգծել է Ալավերդյանը:
Նախկին օմբուդսմենը նշել է, որ մեզ պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի երկրում կայանա դատական իշխանությունը: Իսկ անցումային արդարադատությունը չի նպաստում, որպեսզի այն կայանա: <Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու են սկսել խոսել այդ մասին, ապա գաղափարն ինքնին առաջացել է կոնգրեսի ընդերքում: Դա նեղկուսակցական շահ է՝ բարձրացված պետական շահի մակարդակի: Մինչդեռ, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկում անցկացրեցին անցումային արդարադատության շուրջ և հրավիրված էին այդ ոլորտում միջազգային տարբեր փորձագետներ, նրանցից մեկը զարմացած էր, քանի որ Հայաստանը բացարձակ նման չէ Սիերա Լեոնեին, որտեղ կիրառվեց անցումային արդարադատություն: Եվ գործնականում բոլորը, ովքեր մեզ այցելել են, գտել են, որ չկա այնպիսի ճգնաժամային իրավիճակ, որը կպահանջեր նման բարձր քաղաքական գին: Քանի որ մենք կընդգրկվենք երկրների շարքում, որտեղ բռնապետական ռեժիմները սահմաններից դուրս էին: Իսկ մեզ մոտ նման բան չի եղել. երեք նախագահների ռեժիմները բնորոշվել են՝ որպես <մեղմ ավտորիտարիզմ>>,- նշել է <Ընդդեմ իրավական կամայականության> հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:
Ալավերդյանը նաև ընդգծել է, որ եթե իշխանությունն այդ կերպ ցանկանում է ապացուցել, որ իր բոլոր խոստումները կատարվում են,ապա իրենք պետք է հասկանան, որ պարտադիր չէ մեզ մոտ իրականացնել անցումային արդարադատություն՝ այն տեսքով, որով այն ամրագրվել է: Ավելի լավ է բեկումնային բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում, իսկ դրա համար բեկումնային բարեփոխումներ են անհրաժեշտ օրենսդիր և գործադիր իշխանությունում: <Այսինքն՝ կամային որոշմամբ դադարեցնել ցանկացած միջամտություն դատական համակարգին: Չէ որ ուժային կառույցների հայտարարությունները՝ <Ես գտնում եմ այսպես>, <Պետք է անել այսպես>, անեթեթություն է զարգացած երկրների համար: Եթե նախկինում գործադիր իշխանությունը ճնշում էր գործադրում դատավորների վրա՝ գաղտնի կերպով, առանց նույնիսկ գրավոր հաստատման, այսօր դա արվում է հրապարակային հայտարարությունների միջոցով>,- ընդգծել է նախկին օմբուդսմենը:
Նա նաև նշել է, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, ով կոչ է անում հասարակությանը չկենտրոնանալ գաղտնալսման ձայնագրության բովանդակության վրա և մոռանալ ամեն բան, հիշեցնում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: <Պետք չէ ոչինչ մոռանակ, ավելին՝ կարծում եմ, անհրաժեշտ է հատուկ հետաքննություն անցկացնել այդ ձայնագրության բովանդակության առնչությամբ: Ոչ ոք հիմա չի ցանկանում պատժել ոչ ուժային կառույցների ղեկավարներին, ոչ երկրի ղեկավարությանը: Եվ ժողովրդին հաճելի կլինի, եթե իշխանությունն ընդունի իր սխալները>,- ընդգծել է Ալավերդյանը:
ԱրմԻնֆո-ի դիտարկմանը, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ անցումային արդարադատությունը չի ենթադրում միջամտություն դատական համակարգին, և այն կոչված է օգնելու դատավորներին, Ալավերդյանը հայտարարել է. <Համաձայն չեմ նման դիրքորոշմանը: Օգնել դատավորներին, նշանակում է՝ այս կամ այն կերպ միջամտել դատական համակարգին: Նրանց պետք չէ օգնել: Որպեսի մեզ մոտ կայանա դատական համակարգը, պետք է չխանգարել դրան՝ ոչ հեռախոսազանգերի, ոչ մամուլի միջոցով ուղղորդելու ճանապարհով: Բարձր գրագիտություն ունենք իրավապահ և դատական մարմինների շրջանում, պետք է հմտորեն օգտագործել դա: Իշխանությունը մեծ գայթակղություններ ունի, և նրանք, ովքեր այսօր իշխանության են եկել, նույնպես ենթակա են այդ գաղթակղություններին, պետք է դիմակայել դրանց>,- ընդգծել է Ալավերդյանը:
<Եթե նախկինում իշխանությունը, որին մենք այդքան քննադատում էինք և որի տապալման համար այդքան ուրախացանք, ճնշում էին գործադրում դատական իշխանության վրա հեռախոսազանգերի միջոցով, բանավոր կերպով, ապա հիմա դա քաղաքականության աստիճանի է բարձրացվել: Ես ուղղակի կոչ եմ անում իշխանությունում գտնվողներին հիշել, թե ինչպիսի լծակներ իրենք ունեն: Չէ որ, եթե երկրի ղեկին գտնվող մարդն օրինական կերպով օգտագործում է իր լծակները, դա շատ բան արժե>,- ամփոփել է Ալավերդյանը: