Արմինֆո. Ձերբակալվել է հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների և սպանության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը, հայտնում է Tengrinews.kz-ը:
<Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ Օմսկի մարզի տարածքում ձերբակալել են այս տարվա հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների և սպանության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանին>,- հայտնել է Սադուբաևը:Նրա խոսքով, ներկայումս լուծվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը: 1997 թվականին ծնված Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հունվարի 3-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել: