Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոցե և «Գյումրիե օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:
Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոնների պահպանմանը: