Արմինֆո. Հայաստանում «Թավշյա հեղափոխության» միջոցով քանդվեցին այն օլիգարխիկ կարգերը, որոնք փոխարինեցին ավտորիտարիզմին, սակայն ավտորիտարիզմի վերադարձի վտանգը շարունակում է պահպանավել: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Նա նշել է, որ երկրում տեղի ունեցող հասարակական գործընթացները պետք է դիտարկվեն հենց այդ տեսանկյունից, որ ավտորիտարիզմը, որն անցյալ դարի 90-ականներին դարձավ կայունության ամրապնդման ամրապնդման և ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը, փաստորեն, դարձավ քրեաօլիգարխիկ համակարգի պատանդը, հիմնված լինելով սեփականության և ազդեցության ոլորտների բաժանման ոչ ֆորմալ պայմանավորվածությունների վրա: «Բոլոր սեփականատերերը, ովքեր այդ գույքն ապօրինի կերպով ձեռք էին բերել և ամրապնդել իրենց դիրքերը մենաշնորհների հաշվին, այդ թվում նաև իշխանությունների լոյալության շնորհիվ, համաձայնեցին ճանաչել այդ գույքի նկատմամբ փոխադարձ իրավունքները և բաժանել ոլորտները, ընդ որում, սահմանադրականորեն օրինականացնելով, ամրագրելով և հիմնավորելով իրենց համար ձեռնտու այդ սոցիալական անհավասարության սկզբունքը», - ասել է Սարգսյանը:
Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, երկիրն այժմ շարժվում է այն կետին, երբ կենսական անհրաժեշտություն է առաջանում թավշյա հեղափոխության նվաճումների ամրապնդումը, մի շարք ինստիտուցիոնալ որոշումներով և ռազմավարություններով, որոնք ուղղված են պետական ինկլյուզիվ կառույցների կառուցողական շինարարությանը: Անհաջողության դեպքում Հայաստանին սպառնում է ավտորիտարիզմի վերադարձը, ավելին, կյանքի ռադիկալացումը, ներքաղաքական ռադիկալ ուժերի թատերաբեմ դուրս գալու միջոցով, որոնցից ոմանք, ի դեմս «Սասնա ծռեր» կուսակցության, արդեն սկսել են իրենց պահանջները ներկայացնել իշխանություններին: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սրի գողացված գումարներն ամբողջությամբ պետության գանձաարան վերադարձնելու հարցը, քանի որ ձախողման դեպքում նա ստիպված կլինի դրա համար առաջին հերթին պատասխան տալ արմատական ուժերին, որոնք նրան կմեղադրեն դա անել չցանկանալու մեջ, ինչպես նաև նրա համար, որ իր խոսքը փաստորեն հակասում է գործին», - ասել է քաղաքագետը:
Միևնույն ժամանակ, ըստ Սարգսյանի, նոր Հայաստանի պետական կառավարման թուլությունը կարող է նպաստել ավտորիտարիզմի վերադարձին, երբ բոլոր հարցերը, սկսած հիմնականից մինչև մանրները, կլուծվեն բացառապես մեկ անձի կողմից: Պետական կառավարման թիմի ոչ պրոֆեսիոնալիզմը և հմտությունների բացակայությունը, թուլությունը կառավարման համակարգի կառուցման հարցում, նրա թույլ ինստիտուցիոնալացումը կամ նույնիսկ ավելի վատ` դրա լիակատար բացակայությունը, ժողովրդավարական կառավարման գործընթացների լուրջ մարտահրավեր կդառնան, որը հիմնված է լիազորությունների և պարտականությունների հավասարակշռված բաշխվածության վրա: «Կառավարման Չեգևարյան մեթոդը, մասնավորապես, որոշակի որոշումներ կայացնելիս պատասխանատվությունից հրաժարումն այս կամ այն որոշումներ կայացնելիս, և այդ պատասխանատվության պատվիրակումը միայն մեկ անձին, անցյալի սարսափելի մասունքն է, որը տանում է դեպի ավտորիտարիզմ, որպես փակուղուց դուրս գալու միակ ելքի:
«Ինչպես ցույց է տվեց վերջին ամիսների փորձը, Փաշինյանի թիմի երիտասարդ անդամները լուրջ խնդիրներ ունեն անկախ որոշումներ կայացնելու առումով: Պրոֆեսիոնալիզմի և կառավարման հմտությունների պակասի պատճառով այդ երիտասարդներն իրենց ղեկավարությանը պատվիրակում են ավտորիտարիզմը», - ընդգծել է քաղաքագետը, նշելով, որ ինքն այդ երևույթը բնորոշում է որպես կառավարման «անգրագիտություն» կամ ավելի վատ «կիսագրագիտություն», որն աչքի է ընկնում ոչնչով չհիմնավորված ամբիցիաներով, երբ կարդացածության որոշակի մակարդակը և օտար լեզուների իմացությունը փոխարինվում է կատարած գործի ամբողջական թյուրիմացությամբ: «Պետական կառուցվածքի, պետական կառույցների, դրանց գործունեության մեխանիզմների մասին ոչ մի գիտելիք», - ափսոսանքով պնդում է քաղաքագետը:
Սարգսյանը հավելել է, որ ավտորիտարիզմին վերադարձի սպառնալիք կարելի է համարել նաև Փաշինյանի այսօրվա դժկամությունը, թեև նախկինում նա այն տեսակետ ուներ, երկրի հիմնական օրենքը վերանայելու առումով, որն արագոգեն «հնարել էր» երկրի նախկին համակարգը, քրեական-օլիգարխիկ իշխանության կառուցվածքի վերարտադրման նպատակով: «Հասարակական ուժերը, քաղաքական կուսակցությունները պետք է վարչապետին ստիպեն հրաժարվել այս սահմանադրությունը պահպանելուց: Դրա հաջող վերանայումը կնշանակի, որ այդ երկիրում սկսել են աշխատել իրական ինստիտուցիոնալ մեխանիզմները, իսկ քաղաքական բազմակարծությունն ստացել է պարարտ հող` հասարակական կյանքում իր դիրքերի ամրապնդման առումով», - ասել է քաղաքագետը:
«Վերջերս հնարավորություն ունեցա հանդիպելու նրանց, ովքեր պաշտպանում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ հարուստ մարդկանց խավը նույնպես պետք է իր ներկայացուցչությունն ունենա երկրի քաղաքական կյանքում: Ես նրանց խորհուրդ տվեցի զբաղվել անհեթեթությամբ, հերոսացնելով Քոչարյանի դերը, իբր, «նրան չի կարելի ձեռք տալ, քանի որ դա կլինի պետությանվերջը», այլ հանդես գալ դեկապիտալացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ ինչը թույլ կտա դատարանների որոշումներով պետությանը վերադարձնել թալանվում կապիտալները, և այդպիսով քաղաքականապես օրինականացնել իրենց հարստությունը և հանրային լայն շերտերի կողմից ստանալ կապիտալի լեգիտիմության ճանաչում», - ասել է Սարգսյանը:
Այս դեպքում, ինչպես գտնում է նա, քաղաքական դաշտում կարող են հայտնվել նաև ազատական, բուրժուա-դեմոկրատական կուսակցություններ, որոնք պաշտպանում են խոշոր կապիտալի շահերը: Արդար քաղաքական պայքարի ինստիտուցիոնալացումը և իրական քաղաքական բազմակարծության առկայությունը ենթադրում է կուսակցությունների մասին օրենքի հրամայական, որի դրույթների իրականացման ընթացքում քաղաքական գործունեության և նախընտրական քարոզարշավների ծախսերը պետք է հստակ կանոնակարգվեն և վերահսկվեն, ընդ որում, միջոցների սակավությունը, որոնք ունեն ոչ հարուս կուսակցությունները, պետք է փոխհատուցվեն հարկատուների հաշվին: «Այդպես պետք է ձևավորվի քաղաքական և տնտեսական ինստիտուցիոնալ պետությունը, քանի որ հակառակ դեպքում կիսագրագետ և հավակնոտ անձինք կարող են վերջնականապես վուլգարացնել և ջարդուփշուր անել բոլոր այն թարմությունը, որը մեր կյանք բերեց «թավշյա հեղափոխությունը», - ասել է վերլուծաբանը:
Թավշյա հեղափոխության ակունքների մասին
Թավշյա հեղափոխության տեխնոլոգիաների մասին