Արմինֆո.ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clement Nyaletsossi Voule) խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման հարցում Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների նկատմամբ ճնշում չի նկատել:
Նոյեմբերի 16-ին ներկայացնելով Հայաստան իր այցի արդյունքները՝ զեկուցողը տեղեկացրել է, որ իր ուշադրության կենտրոնում են եղել նաև բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված հարցերը: Նրա համոզմամբ, բնական ռեսուրսների օգտագործումը պետք է արդար լինի: Այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ այցելել է Ամուլսար և հանդիպում անցկացրել խաղաղ ճանապարհով հանքավայր տանող ճանապարհը փակած ակտիվիստների հետ: Վուլն ընդգծել է իշխանությունների կողմից համայնքերի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացման և հանքավայրի շահագործմանն առնչվող բացատրական աշխատանքներ տանելու կարևորությունը:
Այն հարցեին, թե արդյոք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ակտիվիստների նկատմամբ ճնշման փորձեր է տեսնում՝ Վուլն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հաշվի առնել հնչող խնդիրները, և առանց օրինական սերտիֆիկատի ոչ մի հանքավայր չի շահագործվի:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլե ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլե-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը: ԱրմԻնֆո-ի տվյալներով, Ամուլսարի էկոլոգիական անվտանգության հարցը հանձնվել է նման ռիսկերի գնահատման միջազգային խոշոր խորհրդատվական ընկերությանը, որի եզրակացոթյունը սպասվում է գարնան սկզբին: Այդ փորձաքննությունն էլ ընկած կլինի հանքավայրի հետագա ճակատագրի առնչությամբ վերջնական որոշման հիմքում:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ