Արմինֆո.«Մենք հատուկ կարևորում ենք Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը, որտեղ հատուկ դեր է տրվում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը նոյեմբերի 14-ի ճեպազրույցի ժամանակ, Հայաստանի կառավարության և դոնորների միջև առաջիկա ընտրություններին աջակցության մասին ֆինանսական փաստաթուղթի ստորագրումից առաջ:
Նրա խոսքերով, այսօր Հայաստանը կանգնած է պատմական հնարավորությունների սահմանին: Միջազգային հանրությունը, ինչպես նշում է Շարփը, տեսնում է Հայաստանի կառավարության ջանքերը ժողովրդավարության ամրապնդման գործում և հնարավորության դեպքում փորձում է հեշտացնել այդ գործընթացները: ՄԱԿ-ի մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ ի թիվս այլ բաների, «Ընտրական գործընթացների աջակցումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ առաջիկա ընտրությունները տեղի կունենան խիստ արդար և թափանցիկ:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծել է ծրագրի կարևորությունը, հայտարարելով, որ ընտրողները պետք է համոզված լինեն, որ իրենց ձայնը վճռորոշ կլինի: Միևնույն ժամանակ, նա կարևորում է ոչ միայն ընտրությունների օրը, այլև ամբողջ ընտրական գործընթացի ազատությունն ու թափանցիկությունը ապահովելը: «Մենք հույս ունենք, որ չի լինի ատելություն և այլատյացություն, ինչը նկատելի էր անցյալում: Ընտրությունները Հայաստանի զարգացման նոր փուլի զկիզբն են», - ասել է դեսպանը: Առաջիկա ընտրությունները, ըստ դեսպանի, պետք է դառնան Հայաստանի և եվրոպական երկրների միջև ավելի ինտենսիվ երկխոսության հաստատման սկիզբ: «Մենք պատրաստ ենք ավելի սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, և նրա մեջ տեսնում ենք ճկուն և հուսալի գործընկերոջ», - ասել է դեսպանը:
Իր հերթին Հայաստանում Շվեդիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը հույս է հայտնել, որ ապագայում խորհրդարանը կստեղծվի հենց այն մարդկանց կողմից, որոնց ընտրում է ժողովուրդը ևորոնք վայելում են ժողովրդի վստահությունը: Այսօր Երևանում մեկնարկեց «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Շվեդիայի կողմից: Նրանք համապատասխանաբար կտրամադրեն`0.7 մլն դոլար, 1.5 մլն եվրո, 0.7 մլն եվրո, 0.5 մլն ֆունտ ստեռլինգ և 1.5 մլն շվեդական կրոն: Ֆինանսական աջակցությունը հիմնականում կենտրոնանալու է ընտրությունների տեխնիկական աջակցության և ընտրական հմտությունների զարգացման վրա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ