Արմինֆո. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 40-45 տարեկան կնոջ դիակ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը: Նրա ասելով, տվյալ պահին տեղում աշխատում քննչական խումբ` պատահարի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ մահացած կինը բժիշկ է եղել: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե մահացած կինը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի քույրն է, մամուլի քարտուղարը նշել է, թե մահացածի անձը պարզվում է:
Դավիթաշենի կամրջի տակ կնոջ դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 25-ին, ժամը 09:40-ի սահմաններում: Կնոջ անունը Լուիզա Խաչատրյան է: ԶԼՄ-ների վարկածով, մահացածը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի քույրն է:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ