Արմինֆո. Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան Վահե Գրիգորյանը:
Նշենք, որ ավելի վաղ Վահե Գիրիգորյանը Facebook-ի իր էջում քննադատել էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում: Նա, մասնավորապես, գրել էր, որ Արմեն Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացի է և այդպես էլ հանրությանը փաստաթուղթ չի ներկայացրել բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին:
Մինչդեռ Գրիգորյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում է առաջադրվել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Եվ խորհրդարանի ամբիոնից իր ելույթում նա ոչինչ չի ասել նախագահի ոչ լեգիտիմ լինելու մասին:
Այնուամենայնիվ, խորհրդարանը մերժել է Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ