Արմինֆո.<Կային խորհրդարանի ցրման տարբեր տարբերակներ, բայց ես ընտրեցի ամենառիսկայինը՝ հրաժարական տվեցի: Ինչու չընտրեցի այլ տարբերակ, դա կարող էր քաղաքական շահարկուների պատճառ դառնալ, իսկ ես չէի ուզում դրան գնալ>,- իր տեսաուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ այսօր լուրջ նախադրյալներ չկան, որ խորհրդարանի ցրման նախատեսված սցենարը կարող է ձախողվել որևէ քաղաքական ուժի կողմից, բայց թույլ ազդանշաններ կան: <Եթե ամեն բան նախատեսված ծրագրով չգնա, առաջարկում եմ ժողովրդին հավաքվել և իր խոսքն ասել: Եթե ժողովուրդը հավաքվի և իր խոսքն ասի, ես կշարունակեմ կատարել նրա կամքը>,- հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ վաղաժամկետ ընտրություններն այլընտրանք չունեն:
<Հուսով եմ, որ քաղաքական ուժերը չեն տապալի այդ գործընթացը, քանի որ դա կդիտվի ոչ թե որպես քաղաքական հայտ, այլ՝ իրավիճակի ապակայունացման փորձ>,- ասել է նա: