Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կոչ է արել հայրենակիցներին ֆինանսապես աջակցել <Քաղաքացիական պայմանագրին>:
<Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ցանկություն եւ հնարավորություն ունեք ֆինանսապես աջակցել <Քաղաքացիական պայմանագրին>, աշխարհի ցանկացած կետից կարող եք օնլայն փոխանցումներ կատարել: Շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար: Ի դեպ, <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության նոր կայքն է գործարկվել եւ նրա բովանդակությանը նույնպես կարող եք ծանոթանալ>,- գրել է նա: