Արմինֆո. Նախագահի նստավայրում Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Վերջինս նաև հավելել է, որ հանդիպումն արդեն ավարտվել է, և հանդիպման արդյունքների մասին տեղեկատվությունը շուտով կհայտնվի:
Հիշեցնենք, որ Նախագահ Սարգսյանը վերջերս հանդիպումներ է ունեցել քաղաքական կուսակցությունների մի շարք ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված տարբեր հարցեր: