Արմինֆո. Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի համոզմամբ՝ Հայաստանում «ժողովրդավարության ապագան փայլուն էե:
«Ազատությանե հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում ավելի քան երեք ու կես տարի պաշտոնական Վաշինգտոնը ներկայացրած Միլզը ընդգծել է․ - «Հայ ժողովուրդը նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալե: «Լավատես եմ Հայաստանում ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, որովհետև գիտեմ, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ցանկանում: Նախորդ 25 տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով Հայաստանին՝ հասկացել եմ, որ երբեք չես կարող գնալ հայ ժողովրդի դեմ: Չնայած ողբերգական, մեծ պատմությանը` հայ ժողովուրդը վերապրել է դժվար հարևանություն և նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ: Հայերը գիտեն ինչ են ցանկանում և հասնելու են այդ նպատակին: Ուստի վստահ եմ, որ այստեղ ժողովրդավարության ապագան փայլուն էե:
Ռիչարդ Միլզի խոսքով, այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ նոր հասարակություն․ - «Այն, ինչ մենք տեսանք այս տարվա ապրիլ-մայիսին, հայերի առաջնորդած, հայերի առաջ մղած զարգացումներ էին, երբ հայ ժողովուրդը ոգևորիչ կերպով խաղաղ բողոքի միջոցով արտահայտեց իր դժգոհությունը: Հայերը ցանկանում էին նոր հասարակություն, ցանկանում էին տեսնել այնպիսի քաղաքական կամք, որը լուծում կտա խնդիրներինե:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ