Արմինֆո..Կանադան, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կշարունակի օժանդակել ցեղասպանությունների միջազգային ճանաչմանը, քանի որ միայն անցյալը ճանաչելու միջոցով կարելի է հետագայում հասնել կոնսենսուսի: Այս մասին Հայաստանում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, պաշտոնական այցի շրջանակներում:
Նա նշել է, որ ինքն արդեն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. «Սրանից հետո մենք չպետք է թույլ տանք նման հանցագործությունների կրկնությունը»:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչումը հայերի համար ոչ միայն բարոյական, այլ նաև անվտանգության խնդիր է: «Նույնիսկ մեկ դար անց այդ սպառնալիքը կախված է մեզ վրա, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման տեսքով», - եզրափակել է ՀՀ վարչապետը: