Արմինֆո.Իմ առաջին քայլերը կառնչվեն քաղաքային տնտեսությանը, առաջին հերթին, մենք մտադիր ենք լուծել աղբահանությանն առնչվող խնդիրները: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա ասելով, այդ հարցի շուրջ բանակցություններ կվարվեն «Սանիթեկի՚ հետ` իրենց պարտականությունների պատշաճ կատարման առնչությամբ, ու եթե ընկերության աշխատանքում խնդիրներ ծագեն, կքննարկվի երկրորդ օպերատորի ներգրավման հարցը:
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա, քաղաքապետի ասելով, բոլոր մասնագետները, ովքեր ցանկանում են աշխատել Նոր Հայաստանի կանոններով և պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կմնան իրենց պաշտոններում, բնականաբար, յուրաքանչյուր անձի նկատմամբ կդրսևորվի անհատական վերաբերմունք: «Բանն այն է, որ նախկինում եղել է աշխատանք, սակայն չի եղել ծառայություն հանուն քաղաքի: Միևնույն ժամանակ, եթե մարդն ունի փորձ, ցանկություն, և օրենքին առնչվող խնդիր չունի, ապա ես պատրաստ եմ նրա հետ համագործակցել՚, - ընդգծել է Մարությանը, նշելով, որ այդ մարդկանց ցուցակում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Հավելենք, որ այսօր կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Սեպտեմբերի 23-ի ընտրությունների արդյունքում «Իմ քայլը՚ դաշինքն ունի 57 մանդատ, ԲՀԿ-ն` 5, «Լույս՚ դաշինքը` 3 մանդատ: Երևանի քաղաքապետի պաշտոնամուտը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ