Արմինֆո.Էյֆելյան աշտարակը լուսավորվել է ոսկեգույն` ի հիշատակ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի: Այդ մասին հաղորդել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո:
«Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Կհնչեն նրա ամենագեղեցիկ կատարումները, նրա դիմանկարը կհայտնվի մեծ էկրանների վրա: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կլինի ոսկեգույն՚, - ասվում է նախօրեին Twitter –ում Փարիզի քաղաքապետի կատարած գրառման մեջ: