Արմինֆո.2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների 10 զոհերի համար պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր հրահրել էին այդ անկարգությունները: Այս մասին «Կոմերսանտ» -ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Տասը զոհերի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր հրահրել են զանգվածային անկարգություններ: Եվ իհարկե, քանի որ տվյալ պարագայում կար ընդդիմություն, իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է: Կասկած չկա, որ կիսվում է: Գուցե ինչ - որ մեկը կարող էր այնպես անել, որպեսզի կանխվեր այդ հակամարտությունը»,-ասել է նա:
Գնալով հետ, հաճախ մտածում էի, որ կարելի էր այլ կերպ վարվել, որպեսզի դա տեղի չունենար: Շատ դժվար է: Երբեմն մտածում ես, որ կարող էր լինել այլ ձևով, և իսկույն հայտնվում են բազմաթիվ փաստարկներ, որ ամեն ինչ արող էր ավելի վատ վերջանալ: Իրականում ես համոզված եմ, որ այդ պատասխանատվությունն ընկած է նաև իշխանության վրա, բայց առաջին հերթին պատասխանատու են զանգվածային անկարգություններ հրահրողները: Իհարկե, դա ողբերգություն էր, և աստված չանի, որպեսզի այն կրկին տեղի ունենա: Տեսեք, թե ինչ է կատարվում հիմա: Կրկին հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների», - ասել է նա: Ըստ նրա, այն ժամանկ էլ ընդդիմությունը փորձում էր հասարակությունը բաժանել «սևերի ու սպիտակների»: Այն ժամանակ ամբողջ ընտրական քարոզարշավը կառուցված էր բողոքի ընտրազանգվածի մոբիլիզացման վրա, իսկ հիմնական կարգախոսներն էին`սև-սպիտակը: Բայց քաղաքական գործիչը ոչ միայն պատասխանատվություն է կրում իր գործողությունների, այլ նաև նրանց գործողությունների համար, ովքեր գնում են նրա հետևից: Քանի որ իր ելույթներով նա ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որում հնարավոր են դառնում այդ գործողությունները: Հիմա ասում են, որ երկրում կան սև ուժեր և սպիտակ ուժեր, և «նրանք, ովքեր մեզ հետ չեն, սև ուժեր են»: Նախապայմաններ են ստեղծվում հասարակության բևեռացման համար`սև-սպիտակի հատկանիշներով: Չի կարելի այդ ամենին մնալ անտարբեր», - ասել է նա: