Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով երկօրյա պաշտոնական այց կկատարի Ֆրանսիա:
Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ինչպես նաև կհանդիպի հայ համայնքի ներկայացուցչների հետ: Վաղը կսկսվի այցելության պաշտոնական մասը, տեղի կունենան երկու երկրների առաջնորդների բանակցությունները, Փաշինյանը լինելու է նաև Փարիզի քաղաքապետարանում:
Հոկտեմբերին նախատեսվում է Էմանուել Մակրոնի այցը Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին: