Արմինֆո.ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհարցաքննվի մարտի 1-ի գործով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով, Տեր-Պետրոսյանին հարցաքննության հրավիրելու ժամանակը կորշի վարույթն իրականացնող մարմինը՝ ելնելով քննության շահերից:
Ինչպես հյատարարել է նա, պատասխանատվությունից չեն կարողանա խուսափել բոլոր այն օլիգարխները, որոնք ֆինանսական մասնակցություն են ունեցել 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններին: <Բոլորը պատասխանատվություն կկրեն, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, եթե ապացուցվի նրա մասնակցությունը>,- պարզաբանել է նա:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու քննչական մարմինը Յուրի Խաչատուրովի դեպքում թույլատրել է նրան լքել երկիրը, ինչն անթույլատրելի է Ռոբերտ Քոչարյանին, Սասուն Խաչատրյանը նշել է, որ քննչական մարմինը կասկածներ չի ունեցել, որ նա կփորձի թաքնվել քննությունից: