Arminfo.info



 Հինգշաբթի, 9 Օգոստոսի 2018 11:19
Դավիթ Ստեփանյան

Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք

Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք

Արմինֆո.ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերի գծով խորհրդական Արսեն Խառատյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է վերջին իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում, ներկայացնում Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական հիմնական վեկտորները` նշելով դրանց արմատական փոփոխության մտադրությունների բացակայության մասին, կիսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադարձի առնչությամբ Հայաստանի կառավարության դիրքորոշման տեսլականով:    

 

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր. «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է Հայաստանի կայունությամբ, այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձություները չեն կարող մեզ չմտահոգել՚: Արդյո՞ք Մոսկվան նման մտահոգության առիթ ունի:

 

Մտահոգվելու հիմքեր մեր դաշնակիցները չպետք է ունենան: Համենայնդեպս, այդ մասին է վկայում մեր դաշնակցային հարաբերությունների զարգացման տրամաբանությունը: Հայաստանում իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյունների բացակայության մասին: Մենք ռուս գործընկերների հետ շփվում ենք առավելագույնս բաց և ինտենսիվ: Դա արտահայտվում է փոխադարձ այցելությունների հաճախակիությամբ` ուղղված ամենատարբեր բնագավառներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցում հետևողականության ապահովմանը: Հետևաբար` Ռուսաստանի հետ մեր բոլոր պայմանավորվածությունների մասին բոլորը քաջատեղյալ են. որևէ գաղտնիք այստեղ չկա: Իհարկե, մենք հաշվի ենք առնում այն, որ Հայաստանում կառավարության կազմի արմատական նորացման պայմաններում որոշակի ժամանակ կպահանջվի նոր հաղորդակցական ուղիների ամրապնդման համար: Սակայն, կարծում եմ, ամենամոտ ժամանակներս այդ հարցը համատեղ լուծում կստանա: Հենց այս տեսանկյունից ես կդիտարկեի այդ հարցը:

 

Այնուամենայնիվ, շատ ռուսական և, ինչն առաջին հայացքից պետք է զարմանք հարուցի, հայկական ԶԼՄ-ներ և փորձագիտական հանրության ներկայացուիչներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման շուրջ իրավիճակը շտապեցին ներկայացնել որպես սկանդալ և նույնիսկ ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ինչպե՞ս եք դուք գնահատում Ռուսաստանի հետ հարբերությունների ներկայիս փուլը:

 

Ես ամենևին հակված չեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը ոպես սկանդալ կամ ճգնաժամ որակել: Կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրությունը սևեռել այն սկզբունքային պահի վրա, որ այդ գործընթացը բացառապես ներքին բնույթ է կրում: Հայաստանի կառավարությունն առանձնակի նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանը և Կազմակերպության ամրապնդմանը` որպես գործուն տարածաշրջանային կառույց, որը կոչված է անվտանգության երաշխավորված պայմաներ ապահովել անդամ պետությունների զարգացման համար: Անկյունաքար դարձնելով Քարտուղարության գործունեության վրա այդ գործընթացի որևէ ազդեցության բացառման խնդիրը, ինչի մասին մենք տեղեկացրել ենք ՀԱՊԿ գծով մեր գործընկերներին, ինչպես նաև` Քարտուղարությանը, մենք նախաձեռնել ենք մի շարք քայլեր, որոնց թվում առաջինը գործող Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման նախաձեռնությունն է:

Համոզված  եմ, որ բոլոր անդամ պետությունները շահագրգռված են արտաքին գործոններից ներքին գործոնների տարանջատման հարցում և կաջակցեն մեր կողմից առաջարկված աշխատանքի ալգորիթմին: Այդ ուղղությամբ

գոյություն ունի լիովին օրինական գործընթաց, ինչով մենք այժմ անցնում ենք: 

 

2017 թ. գործող գլխավոր քարտուղարի թեկնածությունը հաստատելիս ամրագրվեց մինչև 2020 թ. մայիս ժամկետը: Նախաձեռնելով լիազորությունների վաղաժամկետ դադարեցում` կնշե՞ք նոր թեկնածուի անունը:

 

Թեկնածությունն առաջադրվում է պաշտոնական խողովակներով:

 

Ճշգրտող հարց: ՀԱՊԿ մասով այս կամ այն որոշումն ընդունելիս արդյո՞ք Հայաստանի կառավարությունն ակնկալում է Կազմակերպության բոլոր երկրների, առաջին հերթին` Ռուսաստանի համար այդ որոշման հավանական ընդունելիությունը:

 

Մեր բոլոր որոշումներում, իհարկե, հաշվի են առնվում բոլոր այն ասպեկտները, որոնք կարևոր են այդ կառույցի համար: Եվ վարչապետն իր խորհրդականների և այդ գործընթացում ներգրավված այլ կառույցների հետ, իհարկե, առաջնորդվում է, այդ թվում` ձեր հիշատակած ասպեկտով: 

 

Աշխարհում այսօր, ընդհանուր առմամբ, նոր միտում կա, երբ արտաքին քաղաքականությունում շատ որոշումներ ընդունվում են` ելնելով ներքաղաքական իրողություններից, այլ կերպ ասած` հասարակության ցանկություններից: Նման բովանդակություն չե՞ք տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականությունում`  հատկապես նախկին, ինչպես նաև գործող բարձրաստիճան պաշտոնյանների վերջին կալանավորումների մասով:

 

2008 թ. մարտի 1-ին Երևանի փողոցներում սպանվեց 10 մարդ, ավելի քան երկու հարյուր մարդ վիրավորվեց, շատերը ձերբակալվեցին: Կարծում եմ` «մարտի 1-ի գործը՚ բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է, և դրա լուծումը կարևոր է ինչպես անցյալի գնահատման, այնպես էլ` Հայաստանի ապագայի համար: Այդ պատճառով մենք «մարտի 1-ի գործը՚ և բոլոր հարակից գործընթացները համարում ենք բացառապես ներքին` արտաքին քաղաքականության  հետ կապ չունեցող հարց:

 

Ադրբեջանի ղեկավարության հետ Հայաստանի նոր ղեկավարի շփումներն առայժմ սահմանափակվել են Իլհամ Ալիևի հետ նրա ծանոթությամբ: Կա՞ն այլ տեղաշարժեր ղարաբաղյան գործընթացի վերակենդանացման ուղղությամբ:

 

Հիշեցնեմ, որ Բրյուսելում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, ինչպես նաև նրանց հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք շարունակում ենք պնդել, որ պատրաստ ենք քննարկել ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում: Կարծում եմ` շատ հստակ է, թե ինչ նկատի ունենք նման դիրքորոշման ներքո: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում հնարավոր տեղաշարժերին, ապա առայժմ դրանք սամանափակվում են ԱԳՆ ղեկավարների երկու հանդիպումով, մինչև Բրյուսելը նրանք շփվել են նաև Մինսկում: Ուզում եմ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել ոչ երեկ և հաստատ ոչ Հայաստանում իշխանափոխության հետևանքով: Խաղաղարար գործըթնացն արդեն երկար ժամանակ տեղապտույտի մեջ է: 

 

Հայաստանի վարչապետը փաստորեն հանդես եկավ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձի մասին հայտարարությամբ: Քայլեր արվո՞ւմ են այդ հայտարարության իրագործման ուղղությամբ:

 

Լինելով ծնունդով Հայաստանից` վարչապետը բազմիցս հայտարարել է Արցախում սեփական դիրքերի բացակայության մասին:  Այդ պատճառով Ադրբեջանի հետ խաղաղարար գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնելով` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ գործընթացում բացառապես Հայաստանին ներկայացնելու իր մտադրության մասին: Կարծում եմ` նման դիրքորոշումը շատ տրամաբանական է: Եթե մենք ցանկանում ենք տևական և ամուր խաղաղության հասնել, եթե ուզում են լուծել հարցը, Արցախն ուղղակի չի կարող այդ գործընթացի մաս չլինել: Բոլոր այդ մոտեցումները հնչեցվել են պաշտոնական Երևանի կողմից: Թե ինչպես և ինչ ուղղությամբ դրանք առաջ մղել, վերջնականապես պարզ կդառնա բանակցային գործընթացի տեղաշարժի համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումից հետո:

 

Նշեք Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական ուղեգծում տրանսֆորմացիաների գոյություն ունեցող կամ նախատեսվող հիմնական վեկտորները:

 

Հայաստանի արտաքին քաղաքականությունում էական փոփոխություններ սպասել պետք չէ: Այդ մասին, ըստ էության, բազմիցս հայտարարվել է ամենաբարձր մակարդակով: Մենք շարունակելու ենք զարգացնել հայտարարված ուղեգիծը` ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու Հայաստանի հարաբերություներին` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Դա դաշնակցային փոխգործակցությունն է Ռուսաստանի հետ, համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում, Եվրամիության հետ Հայաստանի պայմանավորվածությունները CEPA-ի շրջանակներում: Եվ, իհարկե, մեր հարաբերություններն ամերիկյան, ասիական և մերձարևելյան ուղղություններով: Այդ պատճառով Հայաստանի արտաքին քաղաքականությունում մեծ փոփոխությունների հեռանկարներ չեն դիտվում: Հայաստանում տեղի ունեցած տարնսֆորմացիաները բացառապես ներքաղաքական բնույթ են կրել և զուրկ են եղել որևէ աշխարհաքաղաքական համատեքստից: Այս առումով վեկտորների փոփոխության բացակայության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ընդամենը շարունակում և, ըստ էության, հաստատում են ի սկզբանե որդեգրած ուղեգիծը: Արտաքին կոնտուրում Հայաստանի կողմից հաստատված հարաբերությունները, ուղղություններն ու գերակայություններն այսրոպեական չեն. դրանք խորքային բնույթ են կրում: Նոր կառավարությունը պարզապես իր առջև նպատակ է դրել բարձրացնել դրանց արդյունավետությունը` հանուն երկրի զարգացման և քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման:

 

Դուք հերթական անգամ հաստատեցիք արտաքին քաղաքական ուղեգծում փոփոխությունների բացակայությունը: Սակայն, ռուսաստանյան հանրային տարածությունում Հայաստանի ղեկավարության նկատմամբ թերահավատությունը հասնում է այնպիսի մասշտաբների, որ թույլ է տալիս Երևանի արտաքին քաղաքականության հետևում «Սորոսի ձեռքը՚ տեսնել: Արդյո՞ք Դուք` որպես բանակցություններին մասնակցող մարդ, անմիջապես ռուս գործընկերներից նման թերահավատություն եք զգում:

 

Կարող եմ ասել, որ գործընկերների հետ մեր բոլոր բանակցությունները միշտ բնորոշվում ու բնորոշվել են հստակությամբ և դիրքորոշումների միանշանակությամբ, որոնք հավասարապես հնչում են` անկախ շփման հարթակից: Դա վերաբերում է նաև ռուս գործընեկրների հետ բանակցություններին: Մեզ համար այդ ասպեկտը շատ կարևոր է, ինչի մասին բազմիցս խոսել է վարչապետը: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը նոր է, հետևաբար` ամենից առաջ նոր անձինք իրենք պետք է ադապտացվեն գոյություն ունեցող իրողություններին: Կարծում եմ, որ այս ընկալումը պետք է արմատավորվի նաև մեր գործընկերների մոտ: Այս առոմով առաջընթաց կա, և ժամանակի ընթացքում այն  միայն կմեծանա: Համատեղ աշխատանքի արդյունավետությունը ոչ պակաս չափով կապված է նաև հաղորդակցության աստիճան հետ: Մենք դա հասկանում ենք, և աշխատում ենք այդ շատ կարևոր ուղղությամբ: Դեռ այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ամենասկզբում Ռուսաստանի ղեկավարությունը կատարվող իրադարձություններին, ընդհանուր առմամբ, շատ լոյալ էր վերաբերում: Մենք նման վերաբերմունքը գնահատում ենք` մեծ կարևորություն տալով դրան:

Սակայն, այն, որ մենք մտադիր ենք շարուանկել և զարգացնել Ռուասստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ամենևին չի նշանակում, թե մենք չունենք լուծումներ պահանջող հարցեր: Գլխավորն այն է, որ բոլոր այդ հարցերը լուծելի են, և լուծելի են` երկխոսության միջոցով:  Երկխոսությունը բաց է, և որպեսզի բոլորի` ներառյալ մեզ համար, ամեն բան հնարավորինս պարզ դառնա, փոքր-ինչ ժամանակ և շփում է անհրաժեշտ, ինչում մենք շահագրգռված ենք: Հայաստանը և Ռուսաստանը փոխհարաբերությունների երկարատև պատմություն ունեն: Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններն արդյունքում ուղղված են այն բանին, որպեսզի Հայաստանը ներքին կայունություն ձեռք բերի և նոր` ավելի բարձր մակարդակով զարգացնի իր գործընկերային հարաբերությունները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև