Արմինֆո. Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը խախտողի:
Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, սահմանախախտը Բանգլադեշի քաղաքացի է: Ռուս սահմանապահները, սահմանված կարգի համաձայն, նրան հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Միջոցառումներ են իրականացվում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար: