ArmInfo. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների նախարարների կաբինետի ղեկավարների հետ կքննարկի էներգետիկայի և թվային ոլորտում համագործակցությունը: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի կունենա, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի մասնակցությամբ:
Հանդիպման ուշադրության կենտրոնում կլինեն Եվրասիական տնտեսական միության պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության, մաքսային համագործակցության, ԵԱՏՄ նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման հարցերը»,- ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում: