Արմինֆո. Մինչև հունիսի վերջը Բուլղարիան կվավերացնի Հայաստան-ԵՄ համափարփակ և ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը: Այդ մասին ԱրմԻնֆո թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան:
«Ինչպես արդեն հայտարարել ենք, մոտ ժամանակներս մտադիր ենք վավերացնել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Մինչը հունիսի վերջը, կարծում եմ, Բուլղարիայի խորհրդարանը կվավերացնի փաստաթուղթը»,- ասել է դիվանագետը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Հայաստանը ԵՄ հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: 2018 թ. ապրլին ՀՀ խորհրդարանը միաձայն վավերացրեց համաձայնագիրը: ԵՄ անդամ երկրներից այն արդեն վավերացրել են Լատվիան, Լիտվան և Էստոնիան:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ