Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը բազում գաղափարներ եւ ստեղծագործական ծրագրեր ունի: Նա մտադիր է ընթացիկ թատերաշրջանում էապես բարձրացնել օպերային եւ բալետային արվեստի հեղինակությունը եւ մակարդակը Հայաստանում: Ունենալով մասնագիտական մեծ փորձ եւ նշանակալի ձեռքբերումներ մշակութային եւ երաժշտական փոխանակման ոլորտում` Օրբելյանը պատրաստում է մի շարք օպերային եւ բալետային բեմադրություններ, որոնք առաջիկա տարիներին կդառնան մշակութային Հայաստանի այցեքարտը: «Բարձրացնել օպերային արվեստը բավականին բարձր մակարդակի, առանց դրա համար բավականաչափ ֆինանսավորում ունենալու, գործնականում, անհնար է՚, - ասել է դիրիժորն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Ցավոք, Հայաստանում, ի տարբերություն իմ հայրենիք ԱՄՆ-ի և շատ այլ արեւմտյան երկրների, մեկենասության ավանդույթ չի ձևավորվել, պետությունն էլ առայժմ չունի մշակույթին աջակցելու համար զգալի գումարներ ներդնելու համար բիզնես կառույցների մոտիվացման հարկային և այլ մեխանիզմներ: Նրանցից միայն ոմանք, ինչպես, օրինակ, Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը` Արդշինբանկը, պատրաստ է դա անել մշտապես՚, - նշել է նա: Դիրիժորը հիշեցրել է, որ 2017 թվականի սեպտեմբերին Արդշինբանկը եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը համաձայնագիր են ստորագրել եւ հայտարարել համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում բանկը 100 մլն դրամի զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրում թատրոնին:
«Այդ միջոցների շնորհիվ մենք կարողացանք կարգի բերել մեր Օպերայի եւ բալետի թատրոնը, վերանորոգել ժամանակի ընթացքում սևացած հատակը թատրոնի ճեմասրահում, ավելացնել դիզայնի տարրեր, ծրագրում ենք վերանորոգել սրճարանները, առանց որոնց թատրոնը, ինչպես գիտեք, թատրոն չէ, ապագայում փոխել թանկարժեք վարագույրները՚, - պատմել է Կոնստանտին Օրբելյանը, հավելելով, որ Օպերային թատրոնը Հայաստանի մշակույթի կարեւորագույն հուշարձան է եւ լուրջ միջամտություների կարիք ունի. շենքի տանիքից ջուր է կաթում, իսկ հորդառատ անձրեւի ժամանակ նույնիսկ բեմին են ջրի կաթիլներ ընկնում: «Սրանք մեծ գումարներ են, որոնք անհրաժեշտ է գտնել», - ասել է Օպերային թատրորի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, ընդգծելով, որ հիմանդրամները, որոնք նպաստում են Օպերային թատրոնի շենքի աշխատանքային վիճակում պահպանմանը, կարող են լինել երեք հիմնական աղբյուրներից` պետական, հովանավորների աջակցություն եւ միջոցներ, որոնք Օրբելյանը հայթայթում է անձնական կապերի շնորհիվ:
Նա հույս է հայտնել, որ գործը ծայրահեղության չի հասնի, և թատրոնը կկարողանա բնականոն գործել: Թատրոնի խնդրանքով վերջերս Արդշինբանկը ձեռք է բերել եզակի Barco 40K լուսային պրոյեկտոր` բեմի վրա օբյեկտների եռաչափ պատկերների ցուցադրման համար: Մաեստրոն հատկապես նշել է, որ այս պրոյեկտորն իր բնույթով միակն է ողջ տարածաշրջանում, ուստի առանձնակի արժեք է ներկայացնում թատրոնի համար: Արդյունքում` մեզ արդեն հաջողվել է իրականացնել մի յուրահատուկ նախագիծ` մեգաշոու Ջ.Վերդիի հանրահայտ ստեղծագործության` «Ռեքվիեմի՚ մոտիվներով: Ի դեպ, այդ ներկայացման շնորհիվ մեր թատրոնը ստացել է «Ծիծեռնակ՚ երաժշտական մրցանակ` տարվա լավագույն երաժշտական նախագծի համար:
Մեր ծրագրերը ներառում են Barco պրոյեկտորի և այլ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ Ա.Տիգրանյանի հանրահայտ «Անուշ՚ օպերայի նոր բեմադրության համար միջազգային մրցույթի անցկակցում: Դա կլինի դասական բեմադրություն` դասական հանդերձանքով, սակայն պրոյեկցման հնարավորությունները ներկայացումը կդարձնեն միանգամայն նորովի տպավորիչ:
Ինչպես պատմել է մաեստրոն, գլխավոր հովանավորից ստացված միջոցների մյուս մասը ստեղծագործական կոլեկտիվին օգնել է նախապատարստվել օպերային վարպետության նոր գագաթների նվաճմանը: Նրա ասելով, Երևանի օպերայի և բալելտի թատրոնը Ֆրանկոֆոնիայի օրերի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա են լինելու շատ պետությունների ղեկավարներ, նախապատրաստում է Ժյուլ Մասնեի հայտնի «Մանոն՚ օպերայի բեմադրությունը: «Ի դեպ, պրեմիերային ակնկալում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությունը, դա նրա սիրելի օերան է, և մենք պատահականորեն կռահեցինք, երբ որոշեցինք այդ ներկայացումը բերել Մոսկվայից: Այստեղ սեփական ուժերով նման բան անելն անհնար է, չափազանց թանկ է, իսկ վարձակալելը հնարավոր է՚, - պատմել է Օրբելյանը: Մոսկվայի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնից բեմադրության վարձակալմանը նույնպես աջակցել է Արդշինբանկըւ: Բեմադրությունը շատ գունեղ է, պարզապես` ցնցող, դե Գրիեի հիմնական պարտիան կկատարի երևանյան օպերայի երիտասարդ մենակատար տենոր Լիպարիտ Ավետիսյանը, ով հասցրել է նվաճել աշխարհի շատ բեմեր, «Ոսկե դիմակ՚ մրցանակի դափնեկիր է:
Ինչպես պատմել է մաեստրոն, թատրոնն աշխատում է «Կարմենի՚ նոր բեմադրության վրա: Մաեստրոյի ասելով, սեպտեմբերին թատրոնը հրավիրված ԱՄԷ: Պատվիրել են երկու օպերային ներկայացում` Բիզեի «Կարմենը՚ և Մոցարտի «Կախարդական սրինգը՚: Երևանյան թատրոնի բեմում ներկայացվող «Կարմենը՚ տեխնիկապես հարմար չէր Դուբայի թատրոնին, և նոր «Կարմեն՚ բեմադրելու որոշում կայացվեց: «Դարձյալ հարց ծագեց, որտեղի՞ց փող ճարել: Պետությունը նոր բեմադրության համար փող չունի: Ես դիմեցի բարեկամներիս, հովանավոր Արդշինբանկին, որը չզլացավ և մեզ հատկացրեց համապատասխան գումար` «Կարմենի՚ և «Կախարդական սրինգի՚ նոր բեմադրության իրականացման համար: Հենց այդ երիկու նոր ներկայացումներն կդառնան մեր թատրոնի այցեքարտը Դուբայի մեծ հյուրախաղերի ժամանակ, որոնք կզուգադիպեն Հայաստանի և ԱՄԷ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Այդուհանդերձ, Խաչատրյանի հանճարեղ «Գայանե՚, «Սպարտակ՚, «Դիմակահանդես՚ բալետները, Տիգրանյանի «Անուշը, Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդը՚, Հարությունյանի «Սայաթ Նովան՚, բեմադրության պատրաստվող Տիգրան Չուխաջյանի «Կարինե՚ օպերետը դեռ գտնում են և կգտնեն իրենց ունկնդիրներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: «Մեր օպերային թատրոնը միակն է ողջ աշխարհի հայերի համար: Օպերայի և բալետի բարձր արվեստն ի զորու է լինել ոչ միայն Հայաստանի հեղինակության տարր` որպես երկրի, որտեղ ապրում և աշխատում են տաղանդավոր մարդիկ, հեղինակներ և կատարողներ, մշակույթի իսկական վարպետներ, այլև հայելի, որն արտացոլում է մեր ժողովրդի մեծ պատմությունն ու իղձերը, համաշխարհային մշակութային միտումներից հետ չմնալու նրա ձգումը և, նույնիսկ, երբեմն` լինել մեկ քայլ առջևում՚, - կարծում է մաեստրոն, հավելելով, որ հենց այդ պատճառով երախտագիտությամբ է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կիսում են «իրենց կիրքը՚:
Կոնստանտին Օրբելյանն ունի ևս մեկ երազանք, որն, անկասկած, կկենսագործվի. Օպերայի թատրոնը դարձնել մշակութային հանգրվան երեխաների համար` մանկական ներկայացումների բեմադրման միջոցով, որոնք փոքրիկների կվարժեցնեն թատրոնին, օպերային. «Զմրուխե քաղաքի կախարդը՚, «Բժիշկ Այբոլիտը՚, հայկական ժողովրդական հեքիաթները, ինչպես` Վարդան Աճեմյանի «Կիկոսը՚: Թատրոնը մտադիր է բեմադրել երեխաների համար բալետային ներկայացումներ. Կարեն Խաչատրյանի երաժշտության հիման վրա «Չիպոլինո՚ բալետը, որը ձեռք է բերվել Մեծ թատրոնից և կընդգրկվի թատրոնի հիմնական խաղացանկում: Բալետի բեմադրությունը Երևանում կիրականացնի հայտնի խորեոգրաֆ, Ռւուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գենրիխ Մայորովը, ով թատրոնի բալետային խմբին ծանոթանալուց հետո համոզմունք է հայտնել, որ դա կլինի այդ բալետի լավագույն բեմադրություններից մեկը գոյության ողջ ընթնացքում: «Երեխաների համար բեմադրությունները ծայրահեղ կարևոր են: Չէ որ հենց փոքր տարիքից է անհրաժեշտ սեր ներարկել արվեստի նկատմամբ, դրանով իսկ դաստիարակել մեր ապագա հանդիսատեսին: Թատրոնն սկսվում է կախիչից, իսկ թատրոնի հանդեպ սերը` մանկությունից՚, - ընդգծել է Կոնստանտին Օրբելյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ